Последние новости

Մշակույթ

ԳՐՈՂ, ԹԱՐԳՄԱՆԻՉ, ՀԵՏԱԶՈՏՈՂ ԶՈՐԱՅՐ ՄԻՐԶԱՅԱՆ

2024-03-12 15:47
347

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Պարսից Գրականություն, Պոեզիա (1900-1960)» գրքի շնորհանդեսը։ Հավաքածուի մեջ տեղ են գտել պարսկական պոեզիայի գոհարների հայերեն թարգմանությունները, որոնք դեռ 20-րդ դարի առաջին կեսին կատարել է հայ անվանի գրող, բանաստեղծ, թարգմանիչ Զորայր Միրզայանը։ Միջոցառումը նվիրված էր այս տաղանդաշատ հայի մահվան 60-րդ տարելիցին՝ մի մարդու, ով պարսից հարուստ գրականությունը հասանելի դարձրեց հայ ընթերցողի համար։