Последние новости

Մշակույթ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՃԱԽՐԵԼՈՎ ԴԵՊԻ ՎԵՐ» ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

2023-05-13 15:23
320

Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Ճախրելով դեպի վեր» ֆիլմի երևանյան պրեմիերան, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին։ Ռուսական ռազմական դրամայի պրեմիերան նախաձեռնել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը՝ Մոսկվայի կառավարության և Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ:

  • ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒՀԻ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ «WORLD PRESS PHOTO 2023»-Ի «ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆԱԽԱԳԻԾ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ»

    2023-04-22 09:30
    306

    Հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը հաղթող է ճանաչվել «World Press Photo 2023»-ի «երկարաժամկետ նախագիծ անվանակարգում»։ Մրցանակները ստացել են Կենտրոնական Ասիայում ջրի սակավության մասին նրա «Battered Waters» նկարները VII Photo-ի և National Geographic Society-ի համար:

  • ՀԱՊԱՂԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝ ԱՂՋՈՑ ՎԱՆՔՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԿԱՎԵՐՎԻ

    2023-04-03 09:54
    413

    Միջնադարյան հայկական ճարտարապետության և քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից է Աղջոց վանքը։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է, կից հյուսիսային կողմից՝ Պողոս-Պետրոս եկեղեցին։ Վանական համալիրը կազմված է նաև գավթից, վանականների շինություններից, խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցից։

  • ԷԴԻԹԸ, ՈՐ ՆԿԱՐՈՒՄ Է ԱՍՏԾՈ ՄՏՔԵՐՈՎ՝ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ

    2023-04-01 11:00
    313

    Այսօր «Արվեստի դեսպանատանը» (Սայաթ Նովա 28) բացվելու է Էդիթ Սիմոնյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացվելու են Էդիթ Սիմոնյանի վերջին շրջանի աշխատանքները, որոնցում նա ուսումնասիրում է հայկական միջնադարյան մանրանկարչությունը ճապոնական օշիբանա տեխնիկայի և ժամանակակից գեղագիտության ոսպնյակի միջոցով։

  • Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ․ «ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԱԶԱՏ ԹՌԻՉՔԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

    2023-03-31 12:42
    424

    Ջութակահար Վարդան Պողոսյանը՝ կոմպոզիտոր Արթուր Թադևոսյանի հետ համատեղ թողարկել է իր հերթական՝ «Պոեմ» (Poeme) տեսահոլովակը: Այս hուզիչ, զգացմունքային ու բովանդակալից երաժշտական ստեծագործությունը արդեն հասանելի է Youtube-ում։ Ավելին, երեք շաբաթվա ընթացքում այն մոտ 12 հազար դիտում է ունեցել և այսօր էլ շարունակում է իր շքերթը, ուշադրություն գրավելով մեղեդու գունային հարստությամբ ու անկեղծ, տաղանդավոր կատարումով:

  • Ի՞ՆՉ ԳԻՏԵՆՔ JAQUETTE ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է VOGUE-ՈՒՄ

    2023-03-22 11:21
    347

    Vogue-ը գալիք աշնան համար նախատեսված թրենչ-վերարկուների ընտրանիում ներառել է Made in Armenia հեշթեգը։ Jaquette բրենդի հիմնադիրն Արևիկ Ալավերդյանն է։ Ապրանքանիշը մասնագիտացած է դասական տրենչ բաճկոնների, ստրուկտուրային վերարկուների և բլեյզերի արտադրության մեջ։

  • «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 95-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

    2023-03-21 10:44
    491

    Հայոց Սփյուռքի կրթական և մշակութային հնագույն կառույցներից մեկը՝ Լիբանանի «Համազգային» միությունը, այս տարի նշում է իր 95-ամյա հոբելյանը: Գրեթե մեկ դար է, ինչ «Համազգայինի» մեր հայրենակիցները հսկայական աշխատանք են ծավալում, իրենց ուսերին վերցնելով ազգային ինքնության պահպանման առաքելությունը թե Լիբանանի հայ համայնքներում, թե այլ երկրներում, որտեղ այսօր ակտիվ գործում են միության մասնաճյուղերն ու շրջանային վարչությունները: «Համազգայինը» Սփյուռքի եզակի կառույցներից է, որի գործունեությունը չի դադարել ամբողջ 95 տարիների ընթացքում: Շեշտը դնելով կրթության ու մշակույթի վրա, միությունը հայրենիքից դուրս ապրող հայության համար հասու է դարձրել ազգային արվեստը, գրականությունը, ավանդույթները և նոր սերնդին դաստիարակել է հայրենասիրական ոգով ու մտածողությամբ:

  • ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՕԴԻՆ ԱՍՏԾՈՒՆ ՊԱՏԿԵՐՈՂ ԱՄԵՆԱՎԱՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    2023-03-17 10:41
    371

    Դանիայում վերջերս հայտնաբերված ոսկյա կախազարդի վրա գտնվել է հայտնի գրություններից ամենահինը՝ նորվեգական աստված Օդինի պատկերով, գրում է Live Science-ը։

  • ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ԵՎՐԱՏԵՍԻԼ 2023»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ ԲՐՅՈՒՆԵՏԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-03-16 09:37
    366

    Հրապարակվել է Հայաստանը 2023-ին «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է «Future Lover», հեղինակը հենց երգչուհին է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:  

  • ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

    2023-03-15 15:15
    327

    Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ, «Վահան Թեքեյան» մրցանակակիր Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը։ Նկարչի հոբելյանական ցուցադրությանն արվեստասեր հանրությունը սպասել է շուրջ երեք տարի․այն հետաձգվել էր պատերազմի և համավարակի պատճառով։ Ցուցադրվեց վարպետի վերջին տասը տարվա շուրջ 100 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկա, քանդակ։