«Փաստ». ԻՇԽԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է ԵՂԵԼ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Օգոստոսի 2-ին կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որով կավարտվեն յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունները: Եվ ահա, «վերջին օրով» իշխանությունները երեկ հրատապ հրավիրեցին արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերը փաստացի ոչ մի կապ չունեին երկրում տեղի ունեցող գործընթացների ու առկա սպառնալիքների հետ։