Լավրովը Բլինկենի հետ կքննարկի պարենային գործարքի պայմանների կատարումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Զրույցի թեման պարենային գործարքի պարտավորությունների կատարումն է լինելու։ Այս մասին ՇՀԿ ԱԳ նախարարների նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։