ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկկանը մեկնաբանել է հանրապետության տարածքում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։ Փորձագետը նշել է, որ ՀՀ վարչապետն ընկնում է պոպուլիզմի մեջ։ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ ամփոփված է եղել նրանում, որ Փաշինյանը, անկարող լինելով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, նորից ընկնելու է պոպուլիզմի մեջ, որը նրան բերեց իշխանության։ Եվ ահավասիկ»,- գրել է Շենկկանը Twitter-ի իր միկրոբլոգում։