USD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 21°C

Логотип

Եվրապատգամավորը կոչ արեց Հայաստանին զգույշ լինել մարդկանց իրենց կարծիքի համար հետապնդելիս

Եթե Հայաստանում կա նման պրակտիկա, որով մարդկանց դատում են սոցիալական ցանցերում հայտնած կարծիքի համար, ապա պետք է զգուշություն և զգոնություն ցուցաբերել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Արևելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։

«Ժողովրդավարական երկրներում չպետք է լինի այնպես, որ մարդկանց հետապնդեն սոցիալական ցանցերում գրառումների համար։ Եթե Հայաստանն իրեն համարում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, ապա պետք է ուշադիր լինի նման հարցերին։

Հայաստանում մնացել է իրավական համակարգի խորհրդային մեծ ժառանգություն, որը հանգում է հետևյալ սկզբունքին. «Նախ բանտ ուղարկենք, հետո կտեսնենք, թե ինչ կլինի»։ Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունն ակտիվորեն պայքարում է այդ ժառանգության դեմ», – նշել է եվրոպական խորհրդարանի պատգամավորը։

News.am