USD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Wildberries․ Հայաստանի և ևս հինգ երկրների ձեռնարկատերերը միլիարդավոր վնասներ են կրել

Wildberries-ի էկոհամակարգում աշխատող՝ Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից և Չինաստանից տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր ընկերության ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով միլիարդավոր վնասներ են կրել։ Դրա մասին հայտնել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը, հաղորդում է ТАСС-ը։

«Wildberries-ի ենթակառուցվածքների վրա հարձակումները հարձակումներ են խաղաղ քաղաքացիների վրա։ Եվ, կրկնեմ, ոչ միայն ռուսաստանցիների։ Մեր էկոհամակարգում բիզնես են վարում տասնյակ հազարավոր մարդիկ Ղրղզստանից, Բելառուսից, Ղազախստանից, Հայաստանից, Ուզբեկստանից և Չինաստանից։ Այդ երկրների ձեռնարկատերերը նույնպես միլիարդավոր վնասներ են կրել»,- նշել է նա։

Ընկերության ղեկավարն ընդգծել է, որ ընկերության օբյեկտներին հասցված հարվածներն ազդում են տասը երկրների հարյուր միլիոնավոր մարդկանց վրա՝ աշխատակիցների, վաճառողների, արտադրողների, լոգիստների, հանձնման կետերի սեփականատերերի, ինչպես նաև այլ ձեռնարկատերերի, կատարողների և գնորդների, ներառյալ՝ քաղաքացիների սոցիալապես խոցելի խմբերի վրա։

News.am