Կառավարությունը, մեծ հաշվով, լուծել է գյուղմթերքի արտահանման խնդիրը։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Որքանով ինձ հայտնի է, ծիրանի բերքը չի թափվել։ Լոլիկի բերքը նույնպես չի թափվել, այն վաճառվում է և՛ ներքին շուկայում, և՛ արտաքին։
Տոմատի մածուկի ներմուծման վեցամսյա արգելքի սահմանումից հետո չորս ձեռնարկություն պատրաստակամություն է հայտնել գնել լոլիկի ամբողջ բերքը։ Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի լոլիկի բերքը դաշտերում չի մնա. ամբողջ բերքը կիրացվի։
Մենք չենք ցանկանում ԵԱՏՄ-ի փլուզում, մենք մտածում ենք ԵԱՏՄ-ի մասին, քանի որ դա մեր միությունն է»,- նշել է նախարարը։
News.am
