USD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°C

Логотип

Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. պահանջում է հերքել զրպարտությունը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում ներկայացրեց ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հուլիսի 30–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ընթացք են տվել վարչապետի հայտարարությանը։

«Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններն իրականությանը չհամապատասխող էին և ունեին իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ, ուստի ես որոշել եմ իմ իրավունքները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն, պաշտպանել դատական կարգով։ Հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պարտավորեցնելու մասին»,- ասաց Դրմեյանը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է բոլոր այն արտահայտություններին, որոնք վերաբերում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իր պարտականությունները կատարելուն, շահերի բախում ունենալուն։

Նա շեշտեց, որ իր գործունեության ընթացքում մշտապես գործել է պաշտոնեական դիրքն ու դրա պատասխանատվությունը գիտակցելով, իսկ ՀՀ-ում գործել է՝ հաշվի առնելով միայն մեկ սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության շահը։

Դրմեյանն առայժմ հայցադիմումում գումարային պահանջ չի ներկայացրել, չի բացառում, որ առաջիկայում կարող է այդպիսի պահանջ էլ ավելացնել։

Նա ընդգծեց, որ այս ամենը կապ ունի իր ընդդիմաիր գործունեության և քաղաքական ակտիվության հետ` հատկապես հետընտրական շրջանում։ Դրմեյանը հայտնեց, որ վարչական վերաքննիչ դատարանում դեռ քննվում է «Միասնության թևեր» կուսակցության հայցադիմումը (ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու հարցով) վարույթ ընդունելու հարցը։