USD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.20 ֏ EUR 421.13 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 30°C

Логотип

ՌԴ մշտական ներկայացուցիչ․ ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ-ի դաշնակիցներից

ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին պոկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցներից։ Այդ մասին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման միջոցով»,– ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։

«Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հեռանկարով, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը ձևավորվել է չափազանց բարդ, երբեմն էլ արյունալի պայմաններում։ Իսկ այն հարցի պատասխանը, թե պատմության երկար տարիների ընթացքում ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը, միանշանակ է և ակնհայտ»,– հավելել է ռուս դիվանագետը։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանը և ԱՄՆ-ն անցկացրին խաղաղապահ ուժերի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» (Eagle Partner 2026) զորավարժությունները։ Դրանց առաջին անգամ մասնակցեցին նաև Ֆրանսիայի և Հունաստանի զինված ուժերը։

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է այս զորավարժությունների անցկացումը` նշելով, որ ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը։

Sputnik Արմենիա