USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 33°C

Логотип

Նարեկ Կարապետյան․ ՀԷՑ-ում այսօր էլ հավելագրումներ կան

«Հայաստանի էլեկտրական ցանցերում» այսօր էլ հավելագրումների դեպքեր կան։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով` իրենց կառավարման ժամանակ իրենք հավելագրումների խնդրով ավելի լուրջ են զբաղվել, քան այսօրվա կառավարիչները։

«6 ամսվա ընթացքում 40-50 մարդ ենք աշխատանքից հեռացրել, եղել է 30–ից ավելի ծառայողական քննություն, որի շրջանակում ավելի շատ գումար ենք հետ բերել, քանի իրենք ենք արել։ Այսօր մի շարք հավելագրումներ կան, այսինքն` իրե՞նց իմացությամբ է դա արվում, ու այդ գումարը գնում է իրե՞նց տուն»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ընկերության ղեկավարությունը հավելագրումների և թերգրանցումների խնդրի մասին տեղյակ էր դեռ այն ժամանակ, երբ ինքը ներգրավված էր կառավարման գործընթացում։

«Մի քանի անգամ լրագրողների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ, որ խնդիրներ կան՝ թերգրանցում, հավելագրում։ Մեկից թերգրանցել են, մյուսին՝ հավելագրել։ ՀԷՑ-ը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել»,– ասաց նա։

Նրա գնահատմամբ՝ խնդրի միակ արդյունավետ լուծումը խելացի հաշվիչների ամբողջական ներդրումն է։ Կարապետյանի խոսքով՝ այսօր շուրջ 700 հազար բաժանորդ արդեն օգտվում է խելացի հաշվիչներից, ինչի արդյունքում նվազել են կորուստներն ու հավելագրումների դեպքերը, մինչդեռ մոտ 300 հազար բաժանորդ դեռևս չունի նման հաշվիչ։

«Գնում ես սմարթ հաշվիչներ, դնում ես, հավելագրում չի լինում»,– եզրափակեց Կարապետյանը։

Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

2026 թվականի մայիսի 8–ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ՀԷՑ–ը ձեռք բերելու համար 380 000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ գործարար և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընտանիքին (Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար)։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել, ու բանակցությունները չեն կայացել։

Հունիսին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ՀԷՑ–ի 100% բաժնետոմսերը ճանաչել հանրության գերական շահ։

ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունիսի 29-ին հայտարարեց, թե կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն հանրային գերակա շահ ճանաչելու մասին, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատումը և փոխհատուցումը։

Sputnik Արմենիա