USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

ՈՒԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները մերժել են ՖԻՖԱ-ի մրցաշարերը մասնավոր ներդրողների համար բացելու առաջարկը

ՈՒԵՖԱ-ն և նրա անդամ բոլոր 55 ազգային ֆուտբոլային ասոցիացիաները միաձայն մերժել են աշխարհի առաջնության և ՖԻՖԱ-ի մյուս մրցաշարերի նկատմամբ սեփականության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին փոխանցելու առաջարկը, գրում է Reuters-ը։

Այս մասին հուլիսի 30-ին պաշտոնական հայտարարություն է տարածել եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը։

ՈՒԵՖԱ-ն նշել է, որ աշխարհի առաջնությունը ներդրումային ապրանք չէ, այլ ֆուտբոլային ժառանգություն, որը ստեղծվել է խաղացողների, ազգային հավաքականների և երկրպագուների կողմից։

Կազմակերպությունը քննադատել է նաև այն հանգամանքը, որ ՖԻՖԱ-ի առաջարկը մշակվել է առանց պատշաճ թափանցիկության և ֆուտբոլային հիմնական շահագրգիռ կողմերի հետ բովանդակային խորհրդակցության։

ՈՒԵՖԱ-ի գնահատմամբ՝ մասնավոր ներդրողների ներգրավումը կարող է մրցաշարերի կազմակերպման առաջնահերթությունները փոխել՝ սպորտային շահերի փոխարեն կենտրոնում դնելով բաժնետերերի եկամտաբերությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՈՒԵՖԱ-ի որևէ ազգային հավաքական չի մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին այնքան ժամանակ, քանի դեռ առաջարկը մնում է ուժի մեջ։ Եվրոպական ասոցիացիաները պահանջել են նախագիծն ամբողջությամբ չեղարկել և իրավական պարտավորություն ստանձնել, որ ՖԻՖԱ-ի մրցաշարերն ու կառավարումը հետագայում չեն բացվի մասնավոր սեփականության համար։

ՖԻՖԱ-ի առաջարկը նախատեսում է ստեղծել շուրջ 20 միլիարդ դոլար գնահատվող նոր ընկերություն, որը կկառավարի աշխարհի առաջնության և մյուս մրցաշարերի առևտրային ու կազմակերպչական գործունեությունը։ Նախատեսվում է ընկերության բաժնեմասերի մինչև 20 տոկոսը փոխանցել արտաքին ներդրողներին։

«ՓաստԻնֆո»