USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

«Ռուսական երկաթուղիներ»-ում զարմացած ու տարակուսած են Փաշինյանի հայտարարություններից

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ում զարմացած ու տարակուսած են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, մասնավորաբար՝ հայկական երկաթուղիների համար վարձավճարների հնարավոր գանձման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԿԵ-ի վերաբերյալ կարող են դե յուրե որոշումներ ընդունվել, ընդհուպ մինչև արբիտրաժի վարույթ։ Նա նշել էր, թե կարող է լինել իրավիճակ, որ «30 տարի ոչինչ չենք խնդրել, իսկ հիմա տարեկան 2 մլրդ դոլար վարձ ենք խնդրելու»։ Հարցին, թե արդյոք ակնարկում է երկաթուղու կոնցեսիոն վճարների մասին, Փաշինյանը պատասխանել էր, որ ակնարկների կարիք չկա: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է հարցը բարեկամաբար լուծել ռուսական կողմի հետ։

Բելոզյորովը շեշտել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է պահպանել Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ դադարեցման դեպքում իրավունք ունեն սպասել ներդրումների վերադարձին:

«Ընկերությունը, որի դուստր ձեռնարկությունն է «Հարավկովկասյան երկաթուղին», հետևողականորեն և ամբողջությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները Հայաստանում։ Ընկերության ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- ասել է գլխավոր տնօրենը։

Բելոզերովի խոսքով՝ կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ պետական բյուջեի համար բեռ չստեղծելով երկաթուղու վերականգնման և պահպանման ծախսերի առումով։

«Այսօր «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի ամենակարևոր և խոշորագույն ազգային գործատուներից մեկն է»,- ասել է Բելոզյորովը։

Նա նաև հիշեցրել է, որ 2024թ․ Լոռու և Տավուշի մարզերում ավերիչ ջրրհեղեղից հետո երկաթուղու վնասված հատվածների վերականգնումը ֆինանսավորվել է Ռուսաստանի պահուստային ֆոնդից։

Բելոզերովը նաև նշել է, որ պարբերաբար իրականացվում է ուղևորատար շարժակազմի թարմացում. 2021 թվականին հայկական կողմի խնդրանքով 27 նոր վագոն է ավելացվել։

Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։ Իսկ մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։

Sputnik Արմենիա