USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Կաթողիկոսի ու վեց եպիսկոպոսների գործով նշանակվել է առաջին դատական նիստի օրը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործով նշանակվել է առաջին դատական նիստի օրը։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով՝ դատական նիստը կկայանա օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, առաջին ատյանի դատարանի Վաղարշապատ նստավայրում։

Նշենք, որ վեհափառի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։

Այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին։

«Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել հայոց հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,- գրում է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն հայոց կաթողիկոսին։ Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ է արվել։

Զոհրաբյանն ընդգծում է, որ 2018 թ․-ից սկսած՝ հայ եկեղեցու նկատմամբ իրականացվել են շարունակական պետական ճնշումներ, այդ թվում՝ եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը, Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը դպրոցներից, բանակում, ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության դադարեցումը և այլն։

Նա շեշտում է, որ անկախ քաղաքական հայացքներից և իրավական գնահատականներից՝ Հայ առաքելական եկեղեցին և Ամենայն հայոց կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից են, ուստի տեղի ունեցող գործընթաց դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից և ունի պատմական, սահմանադրական ու ազգային նշանակություն։

«Ցավալի է, որ իշխանությունների այս գործողությունների համար պատասխան է տալու ամբողջ հայ ազգը»,- եզրափակում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

Sputnik Արմենիա