USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 31°C

Логотип

«ԱրԲատ»-ի հիմնադրի սպանության համար մեղադրվող Մանուկյանը ՌԴ-ում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

ՌԴ Երկրորդ Արևմտյան շրջանի ռազմական դատարանը Վարաժ Մանուկյանին դատապարտել է 22 տարվա ազատազրկման՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով սպանվել էր «ԱրԲատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Մանուկյանի վերջնական դատավճիռը 22 տարվա ազատազրկումն է, որից առաջին վեց տարին նա կանցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, և կվճարի 500․000 ռուբլի տուգանք։ Տուժողների վնասի փոխհատուցման պահանջները բավարարվել են, և մեղադրյալին պարտավորեցվել է վճարել 6,77 միլիոն ռուբլի», – հայտարարել է դատավորը։

Դատարանը նաև որոշել է բռնագրավել Mercedes մակնիշի մեքենան։

«Սքարլեթ Սեյլս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Սարգսյանի անվտանգության աշխատակիցը, որը պայթյունի պահին նրա հետ էր, ճանաչվել են որպես տուժող կողմ։ Դատարանը նաև բռնագրավել է մեղադրյալի մեքենան, որը, ինչպես պարզվել է դատական նիստի ժամանակ, օգտագործվել է պայթուցիկ նյութեր տեղափոխելու համար։

Պաշտպանական կողմը կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ դատարանում։

Սպանության համար նախկինում դատապարտված ՀՀ քաղաքացի Մանուկյանի գործը քննվել է թարգմանչի մասնակցությամբ: Մանուկյանը Մոսկվայում բռնցքամարտի և ձյուդոյի մարզիչ է: Ձերբակալությունից առաջ նա պահվել է փախստականների կենտրոնում:

Դատավարության մասնակիցներից մեկի խոսքով՝ Մանուկյանը հերքում է մեղքը և պնդում է, որ տեղյակ չի եղել սպանության կազմակերպիչների «վերջնական նպատակի» մասին։

Վարաժ Մանուկյանը մեղադրվում է ահաբեկչական գործողություն կատարելու և կազմակերպված խմբի կողմից պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության համար: Պարզվել է, որ 2024 թվականին Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները մշակել են Մոսկվայում ահաբեկչական գործողություն կատարելու ծրագիր։ Նպատակը հասարակական գործիչ Արմեն Սարգսյանի սպանությոնն էր։ Հանցագործությունը կատարելու համար ստեղծվել է կազմակերպված խումբ, որի անդամ էին նաև Վարաժ Մանուկյանը և Պարույր Մաթևոսյանը։

ABC MEDIA