USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին

«Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանին (առավել հայտնի է որպես «Ոսկու շուկայի Վաղարշ») պատկանող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն վարչական դատարան է դիմել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Պարբերականը գրում է, որ դատական վեճը կապված է «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության հետ։ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ն հայցով պահանջում է ընդունել իր համար բարենպաստ վարչական ակտ և տրամադրել օրենքով նախատեսված պետական աջակցությունը։

«Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը՝ 2026 թ. ապրիլի 21–ին ներկայացված հայտի հիման վրա ընդունել վարչական ակտ, որով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ–ին կտրամադրվի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության նպատակով կատարված և փաստացի ներդրված դրամական ծախսերի 25 տոկոսի չափով փոխհատուցում»,– նշված է հրապարակման մեջ։

Թերթը պարզել է, որ ընկերությունը զգալի ներդրումներ է արել ֆիլմի արտադրության համար և այժմ պահանջում է, որ նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի օրենքով նախատեսված 25 տոկոսը։

Ըստ ներկայացված հաշվարկների՝ պահանջվող գումարը կազմում է շուրջ 200 հազար դոլար։

Sputnik Արմենիա