USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 27°C

Логотип

Ուկրաինան հարձակվել է Պենզայի մարզում և Ուդմուրտիայում գտնվող Wildberries-ի պահեստների վրա

Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) շարունակում են հարվածներ հասցնել ռուսական խոշորագույն Wildberries ցանցային առևտրային հարթակի լոգիստիկ կենտրոններին։ Հուլիսի 30-ի լույս գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են Պենզայի մարզում գտնվող ընկերության պահեստը։ «Նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած, շուրջ 200 աշխատակից էվակուացվել է», — հայտնել է մարզպետ Օլեգ Մելնիչենկոն։

Նա հավելել է, որ տարածքում բաց հրդեհ է բռնկվել, և հրշեջները պայքարում են կրակի դեմ։ Wildberries-ի մամուլի ծառայությունից հայտարարել են լոգիստիկ շղթաների փոփոխության, ինչպես նաև վնասված պահեստից ապրանքների ընդունման ու առաքման ժամանակավոր դադարեցման մասին։ Ընկերության տվյալներով՝ Պենզայի մերձակայքում գտնվող լոգիստիկ համալիրը խոշոր բաշխիչ կենտրոն է, որն սպասարկում է Պրիվոլժսկի դաշնային տարածաշրջանը։ Այս պահին դրա մակերեսը կազմում է շուրջ 90 հազար քառակուսի մետր, իսկ երկրորդ հերթի աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է այն հասցնել 180 հազար քառակուսի մետրի։

Առավոտյան ուկրաինական անօդաչուները գրոհել են նաև Ուդմուրտիայի «ձեռնարկություններից մեկը», հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Օլգա Աբրամովան։ «Օպերատիվ տվյալներով՝ տուժածներ չկան։ Տեղում հերթապահում են շտապօգնության մեքենաները, աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները», — նշել է Աբրամովան։ Wildberries-ից հայտնել են, որ հարվածի տակ է հայտնվել Սարապուլ քաղաքում գտնվող լոգիստիկ օբյեկտը։ Հարձակումից հետո հրդեհ է բռնկվել, սակայն պահեստի անձնակազմը նախապես էվակուացվել էր, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։ Սարապուլում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի մակերեսը կազմում է ավելի քան 50 հազար քառակուսի մետր։

Ուկրաինայի զինված ուժերը ռուսական ցանցային առևտրային հարթակի պահեստներին հարվածներ են հասցնում հուլիսի 18-ից։ Հաշվի առնելով վերջին երկու գրոհները՝ ուկրաինական անօդաչուներն ընդհանուր առմամբ խոցել են 15 բաշխիչ կենտրոն։ Մինչ այդ «Վերստկա»-ն հաշվարկել էր, որ շարքից դուրս է բերվել Wildberries-ի բոլոր պահեստային տարածքների ավելի քան 15%-ը (կամ 860 հազար քառակուսի մետր)։ Ընկերության ամենամեծ կորուստը դարձել է Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող պահեստը, որտեղ այրվել է 250 հազար քառակուսի մետր տարածք և զոհվել մեկ աշխատակից։ Հուլիսի 29-ի առավոտյան Ռյազան քաղաքում ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել ևս շուրջ 170 հազար քառակուսի մետր պահեստային տարածք։ Ընդ որում՝ ՈւԶՈւ-ի հարձակումներից չորսն անցել են առանց հրդեհների․ խոսքը Մոսկվայի մարզի Կոլեդինո, Եկատերինբուրգ, Վորոնեժ քաղաքների և Թաթարստանի Զելենոդոլսկի օբյեկտներին հասցված հարվածների մասին է։

Այս ֆոնին Wildberries-ն սկսել է ազատ պահեստներ փնտրել, սակայն օբյեկտների տերերը, ԱԹՍ-ների հարձակումների ռիսկերից ելնելով, պատրաստ չեն ցանցային առևտրային հարթակի հետ վարձակալության նոր պայմանագրեր ստորագրել․ շուկայում իրենց աղբյուրներին հղումով հայտնել են «Կոմերսանտ»-ից։ Բացի այդ, Reuters-ի աղբյուրների տվյալներով, Wildberries-ի սեփականատեր Տատյանա Կիմը դիմել է կառավարությանը՝ աջակցության խնդրանքով։ Մասնավորապես, նա քննարկում է հարկային արտոնությունների հարցը, որոնք պետք է օգնեն ընկերությանը հաշվեհարդար տեսնել և վճարումներ կատարել տուժած ձեռնարկատերերին։

News.am