USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

ԻՀՊԿ․ Հորմուզը փակ է, իսկ լցանավերի անցումը՝ միայն համաձայնեցմամբ

Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է մնում, իսկ ցանկացած նավի և նավթատար տանկերի անցումն իրականացվում է միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ռազմածովային ուժերի հետ համաձայնեցմամբ։ Այս մասին X-ում հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար Ալի Ազմայիին։

Միևնույն ժամանակ, MarineTraffic-ի (իրական ժամանակում նավերի տեղաշարժը ցույց տվող առցանց ծառայություն, ինտերակտիվ քարտեզ և տվյալների բազա) տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով արձանագրվել է նավերի 53 հաստատված անցում։

Դրանցից 12 նավն անցել է Հորմուզով, ինչը 50%-ով ավելի է, քան նախորդ օրը։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցել է 41 նավ, ինչը 5%-ով գերազանցում է նախորդ օրվա ցուցանիշը։

Ընդ որում, Հորմուզի նեղուցով երթևեկությունը մնում է ծայրահեղ կենտրոնացված. 12 նավերից 10-ն օգտվել են Իրանի միակողմանի երթևեկությունից(Iranian Unilateral Scheme), մինչդեռ ոչ մի նավ չի անցել երթևեկության բաժանման պաշտոնական սխեմայով (Hormuz Traffic Separation Scheme)։

Sputnik Արմենիա