Գևորգ Հարությունյանը Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նաճեց ոսկե մեդալ։ Տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը 51 կգ քաշային կարգի բրոնզե գոտեմարտում Բաքվում 5-0 հաշվով հաղթեց վրացի Սաբա Աբաշիձեին։
Սա Հայաստանի հավաքականի 2-րդ մեդալն է ընթացիկ առաջնությունում։ Ավելի վաղ բրոնզ էր նվաճել 48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ Գևորգը մրցաշարին միացել էր 1/8 եզրափակչից՝ այդ փուլում հաղթելով հունգարացի Շանդոր Կուդրիին: Քառորդ եզրափակչում Հարությունյանի մրցակիցը ադրբեջանցի Աբդուռահման Հուսեյնլին էր:
Մրցամարտի ընթացքում պարտվելով 3:4 հաշվով՝ Գևորգը կարողացավ երկու միավոր վաստակել: Մարտի ավարտից մեկ րոպե առաջ Հարությունյանը գրանցեց մեկ միավորի տարբերությամբ (5:4) հաղթանակ: Ադրբեջանցի ըմբիշի մարզչական շտաբը բողոքարկեց մրցավարի որոշումը։ Դիտելով տեսագրությունը՝ կողային մրցավարները ոչ այնքան հասկանալի որոշում ընդունեցին և հանեցին Գևորգի երկու միավորները։ Արդյունքում մրցամարտն ավարտվեց 6:4 հաշվով՝ հօգուտ ադրբեջանցու:
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը: Հայաստանը ներկայացված է 16 ըմբիշով։
Sputnik Արմենիա
