USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Հերթական քաղաքական պատվերն է. «Միասնության թևերը»` Դրմեյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Դատախազության օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ իրականացվող գործընթացը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ։ Նման հայտարարություն է տարածեել «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անդրադառնալով իրենց նախընտրական ցուցակի 8–րդ համարը զբաղեցրած Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին` նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կառավարած ՀԷՑ–ը աղբյուր է ունեցել կառավարությունում։ Sputnik Արմենիային ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ ընթացք ենք տվել վարչապետի հայտարարությանը։

«Միասնության թևերը» դատապարտում է Փաշինյանի հայտարարությունը՝ ընդգծելով, որ նա, դուրս գալով իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, զրպարտել է Դրմեյանին, նրան վերագրել մասնավոր շահերի սպասարկում, ենթադրյալ այլ հակաիրավական գործողություններ և այլն։

«Սա կառավարության ղեկավարին բնորոշ՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հրապարակային հերթական քաղաքական պատվերն է։ Առանձնապես վտանգավոր է, որ Փաշինյանն իր առաջադրած մեղադրանքները բացահայտորեն շաղկապել է Լիպարիտ Դրմեյանի՝ «Միասնության թևեր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելու և ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ։ Դրանով իշխանության ղեկավարը բաց տեքստով հաղորդել է, որ անձի քաղաքական ընտրությունը կարող է նրա նկատմամբ իրավապահ համակարգի գործադրման հիմք դառնալ»,- նշված է հայտարարության մեջ։

«Միասնության թևերը» շեշտում է, որ սա նաև ուղիղ ազդակ է պետական համակարգի բոլոր մասնագետներին՝ կառավարության ղեկավարի կամքին չհամապատասխանող մասնագիտական դիրքորոշումը կարող է հետագայում ներկայացվել որպես հանցագործություն։

Կուսակցությունը պահանջում է դատախազությունից և իրավապահ բոլոր մարմիններից չկատարել քաղաքական հրահանգներ և հրապարակայնորեն ներկայացնել` ինչ փաստական և իրավական հիմքով է ընթացք տրվել Փաշինյանի հայտարարությանը, ինչպես նաև բացառել Դրմեյանի նկատմամբ որևէ ապօրինի ճնշում։

Կուսակցությունը կօգտագործի բոլոր ներպետական և միջազգային իրավական ու քաղաքական մեխանիզմները՝ Լիպարիտ Դրմեյանի իրավունքները պաշտպանելու և քաղաքական հետապնդման յուրաքանչյուր փորձ կանխելու համար։