USD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°CUSD 366.63 ֏ EUR 420.67 ֏ RUB 4.57 ֏ 🌤️ Երևան 31°C

Логотип

Վրաստանում քննարկվել է հայ-վրացական սահմանին առաջացող հերթերի խնդիրը

Վրաստանում քննարկվել է հայ-վրացական պետական սահմանի անցակետում առաջացող հերթերի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Նշենք, որ հայ-վրացական սահմանային անցակետերում հսկայական հերթերը բազմիցս հայտնվել են Sputnik Արմենիայի օբյեկտիվում։

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի (ՍԶ) պատվիրակությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետ Դավիթ Թամազաշվիլիի հրավերով Վրաստան է այցելել հուլիսի 27-30-ը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԱԾ ՍԶ հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը։

«Հանդիպման ընթացքում վրացական կողմը ներկայացրել է սահմանապահ ոստիկանության կառուցվածքը, հիմնական գործառույթները և գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Քննարկվել են սահմանային անվտանգության ապահովման և սահմանապահ գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև վերահաստատվել է համագործակցությունը շարունակաբար զարգացնելու պատրաստակամությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպում է եղել նաև Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Լևան Մաիսուրաձեի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են պարեկային ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները։

Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳՆ հանրային անվտանգության և ոստիկանության ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, վերապատրաստման հնարավորություններին, քանի որ այնտեղ նաև սահմանապահներն են վերապատրաստվում։

Այցի ընթացքում ՀՀ ԱԱԾ ՍԶ պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։

Գնդապետ Գարիկ Մուրադյանը Թամազաշվիլիին շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպումների և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված կառուցողական քննարկումների համար։