USD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°CUSD 366.14 ֏ EUR 422.56 ֏ RUB 4.50 ֏ 🌤️ Երևան 30°C

Логотип

Ադրբեջանը հայտարարել է, որ առանց TRIPP-ի իրագործման և ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղություն և վստահություն չի լինի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «խաղաղության նախաձեռնությունները պետք է վերածվեն գործնական քայլերի», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք արդեն որոշակի քայլեր ենք ձեռնարկել խաղաղության հասնելու համար, և դա հաստատվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Թուրքիան միաժամանակ նախաձեռնել է երկու երկրների միջև (Թուրքիայի և Հայաստանի միջև – խմբ.) հարաբերությունների բարելավման գործընթաց։ Սակայն այդ նախաձեռնությունները չպետք է մնան միայն թղթի վրա։ Պետք է ձեռնարկվեն գործնական քայլեր և իրական աշխատանք։ Միայն այսկերպ կարելի է վստահություն կառուցել երկու երկրների միջև»,- ասել է Հաջիևը։

Ըստ նրա՝ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխություններից հետո։

News.am