USD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

ՄԱԿ․ Իրանում պատերազմն ավելի քան 30 միլիոն մարդու մատնում է աղքատության

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Ալեքսանդր Դե Կրոոն այսօր Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանում պատերազմը կրկին ավելի քան 30 միլիոն մարդու մատնում է աղքատության:

«Էներգակիրների գների աճը, էներգիայի պակասը, պարենային անվտանգության բացակայությունը՝ պայմանավորված պարարտանյութերի մատակարարումներով, որոնց վրա սա ազդել է շատ ու շատ դրամատիկ կերպով»,- ասել է Դե Կրոոն:

Նա նշել է, որ նույնիսկ եթե պատերազմն ավարտվի վաղը, դա, միևնույն է, մոտ 32 միլիոն մարդու աղքատության կդատապարտեր:

«Բարդությունն այն է, որ պարենային համակարգերում դուք չեք կարող որոշել, թե երբ, օրինակ, ցանքս կատարել: Հիմա ցանքսի սեզոնն է՝ գարունը: Եթե հիմա ցանքս եք անում, բայց պարարտանյութերին հասանելիություն չունեք, գիտեք, որ սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին բերքատվությունը շատ ավելի ցածր կլինի: Դուք չեք կարող լուծել այդ խնդիրը: Եվ այդ պատճառով մենք գիտենք, որ մի քանի ամսից պարենային անվտանգության բացակայությունը կհասնի գագաթնակետին, և դուք քիչ բան կկարողանաք անել այդ հարցում»,- ընդգծել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

News.am