USD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 26°C

Логотип

Թրամփ․ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմը երկարաձգվել է երեք շաբաթով

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմը երկարաձգվել է երեք շաբաթով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա պատմել է Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման մասին, որին մասնակցել են Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան ներկայացուցիչները։

«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Իսրայելում դեսպան Մայք Հակաբին և Լիբանանում դեսպան Միշել Իսան այսօր Օվալաձև աշխատասենյակում հանդիպել են Իսրայելի և Լիբանանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Հանդիպումը շատ լավ անցավ։ Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Լիբանանի հետ՝ օգնելու նրան պաշտպանվել «Հըզբոլլահից»։ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ռեժիմը կերկարաձգվի ԵՐԵՔ ՇԱԲԱԹՈՎ։

Ես անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին հյուրընկալելու հնարավորությանը։ Ինձ համար մեծ պատիվ էր լինել այս պատմական հանդիպման մասնակիցը»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

News.am