USD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 367.01 ֏ EUR 422.50 ֏ RUB 4.53 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀԿ ԵԿ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում երիտասարդական կազմակերպության անդամներին հուզող հիմնական խնդիրները։ Երիտասարդները նախագահին ներկայացրել են նոր ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ իրենց առաջարկները։

Առանձին անդրադարձ է կատարվել կուսակցության երիտասարդական կազմակերպության զարգացման հեռանկարներին, առաջիկա քայլերին և երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը և ներգրավվածության ընդլայնմանը միջազգային ծրագրերում :

Քննարկվել են նաև երկրի քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր այդ թվում ՀՀԿ վերջին համագումարի ընթացքում հնչեցված հիմնական ուղղությունները, դրանց քաղաքական նշանակությունն ու այդ նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության հարցը։