Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր մեխանիզմի մասին։ Այս մասին հայտնում է իրանական «Press TV»–ն` անելով իր աղբյուրներին։
Նեղուցով նավարկելու թույլտվության համար բոլոր նավերը պետք է դիմեն և սպասեն էլեկտրոնային նամակի՝ անցնելու պայմաններով: Նամակները կուղարկվեն Հորմուզի նեղուցի գործերի նորաստեղծ վարչության (բառացի՝ «Պարսից ծոցում նեղուցի գործերի վարչություն») info@PGSA.ir պաշտոնական հասցեից։
Նշվում է, որ Իրանի Մեջլիսն այժմ քննարկում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված բոլոր նավերի համար մշտական արգելքի, ինչպես նաև մնացած նավերից անցման համար վճար գանձելու մասին օրինագիծը (հիմա այդ մեխանիզմները գործում են ժամանակավոր հիմունքներով):
Հիշեցնենք` երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը համաձայնեցին Լիբանանը ներառել Պակիստանում ձեռք բերված հրադադարի համաձայնագրում, Թեհրանը հայտարարեց նեղուցը բացելու պատրաստակամության մասին: Դրանից հետո Իրանի իշխանությունները կրկին փակեցին նեղուցը՝ պնդելով, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը խախտել են համաձայնագրի պայմանները:
Sputnik Արմենիա
