Логотип

ՀՀ իշխանությունները Զելենսկու հետ Երևանում քննարկել են ԱԹՍ-ների կիրառման փորձը

ՀՀ իշխանությունները Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են անօդաչու թռչող սարքերի կիրառման հարցում Ուկրաինայի զինված ուժերի փորձի օգտագործումը։ Այս մասին գրում «Հրապարակ» օրաթերթը։

Հանդիպման ներկա է եղել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հայտարարել է «ուկրաինական անգնահատելի փորձի» մասին։

«Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2025 թ. ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատև պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել ԱԽՔ Արմեն Գրիգորյանը»,– գրել է օրաթերթը։

Հիշեցնենք, որ Զելենսկին Երևան էր ժամանել` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին։

Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Հայաստան-Ուկրաինա փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը։

Sputnik Արմենիա