ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցեր կան՝ հիշեցնելով, որ Բաքվում հայ գերիներ են պահվում։ Այս մասին Միրզոյանը հայտարարեց «Երևանյան երկխոսություն» համաժողովում՝ պանելային քննարկման ժամանակ։
«Չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը լուծված են։ Ունեցել ենք շատ արյունալի հակամարտություն, վերքերը շատ թարմ են։ Երկու համայնքներն էլ դեռևս իրական հաշտեցման կարիք ունեն։ Չլուծված հարցերը մասնավորապես հումանիտար բնույթի են, ինչպես նաև պահվող անձինք ունենք։ Այնուամենայնիվ, ուղին շատ լավատեսական է»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը վստահ է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ իրական խաղաղություն կա, քանի որ սահմանին կրակոցներ չկան։
Sputnik Արմենիա
