Логотип

Վարչական ռեսուրսի չարաշահում է. Ամստերդամը` «Ուժեղ Հայաստանի» անդամների գաղտնալսման մասին

«Ուժեղ Հայաստան»կուսակցոււթյան անդամների գաղտնալսումների ձայնագրությունների բովանդակությունը խիստ կասկածելի է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը` չցանկանալով անդրադառնալ գաղտնալսումների առանձին դեպքերի։

«Գիտեմ, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է գաղտնալսումների մասին, որոնք Փաշինյանի ուժերն իրականացնում են։ Գիտեմ, որ բոլոր այդ գործողությունները կապված են ավտորիտար չարաշահումների ստանդարտ ձեռնարկի և պետության վարչական ռեսուրսների չարաշահման հետ՝ ի շահ սեփական թեկնածուի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի – խմբ.)»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։

Sputnik Արմենիա