20–ամյա Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգում հանդես եկող Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրել է 100 կգ, 104 կգ, 106 կգ:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Աննա Ամրոյանը հռչակվել է աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն։
Հիշեցնենք, որ Ամրոյանը Գյումրիից է։ Նա Եվրոպայի 2025 թվականի առաջնության փոխչեմպիոն է, իսկ շաբաթներ առաջ Բաթումում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր ոսկի է նվաճել և երիտասարդների Եվրոպայի ռեկորդ սահմանել հրում վարժությունում:
Հավելենք, որ Եգիպտոսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ավելի վաղ փոխչեմպիոն էր դարձել 79 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Մկրտչյանը: Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Գրիգորյանը (71 կգ) և Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ) նվաճել են համապատասխանաբար փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ:
Sputnik Արմենիա
