ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։
Փաշինյանը հավելեց նաև, որ այս մասին նա նախապես տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին (այս տարվա ապրիլի 1-ին Մոսկվայում կայացավ Փաշինյանի և Պուտինի հերթական հանդիպումը)։
«ՌԴ կատարած իմ այցի ընթացքում` ապրիլին, Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարող մասնակցել Մայիսի 9-ի շքերթին»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2025 թվականին Նիկոլ Փաշինյանը ներկա էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
Sputnik Արմենիա
