Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց մեղմել Իրանի նավահանգիստների ամերիկյան շրջափակումը: Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի «Al Arabiya» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ հնարավոր է` առաջիկա օրերին բեկում լինի նավերի մասով, որոնք ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության պատճառով մնացել են Պարսից ծոցում:
Հիշեցնենք` «Axios»–ն ավելի վաղ գրել էր` Սպիտակ տանը համարում են, որ կողմերը մոտ են Իրանի հետ փոխըմբռնման 1-էջանոց հուշագրի շուրջ համաձայնությանը, որը պետք է ավարտի պատերազմը և շրջանակներ սահմանի միջուկային ծրագրի շուրջ հետագա բանակցությունների համար:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ «Ազատություն» նախագիծը կասեցված է, և Հորմուզի նեղուցի շրջափակումն առայժմ կպահպանվի:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին նշել էր, որ Թեհրանին կբավարարի միայն Վաշինգտոնի հետ արդարացի և համապարփակ համաձայնագիրը: Նախարարությունից նաև հայտնել էին, որ Վաշինգտոնի խաղաղության առաջարկը բաղկացած է 14 կետից:
Sputnik Արմենիա
