Логотип

ԵԱՀԿ դիտորդական մեծաթիվ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ ընտրություններին հետևելու

ԵԱՀԿ մեծաթիվ պատվիրակություն է գործուղվել Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարութան լրատվական ծառայությունից։ Դիտորդական խմբի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը խոսել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

«ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում հայաստանյան ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Հայաստան է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն, որի անդամները տեղաբաշխվելու են հանրապետության ամբողջ տարածքով»,– ասել է Յանեժ Լենարչիչին։

Ըստ կառավարության` զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերի։ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ կազմակերպելու և անցկացնելու։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Sputnik Արմենիա