Логотип

Բաքվին նյարդայնացրել է ռուսական հեռուստաալիքով Արցախի քարտեզի ցուցադրումը

Բաքվին հիստերիայի մեջ է գցել այն հանգամանքը, որ Ռուսաստանի պետական ​​«Առաջին ալիք»-ով ցուցադրվել է Արցախի քարտեզը առանձին՝ ոչ Ադրբեջանի կազմում։ Երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այս առիթով ու բացատրություն պահանջել ռուսական կողմից՝ միջադեպը որակելով «լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա»։

Արցախի մասին հիշատակումը եղել է «Ժամանակը ցույց կտա» հաղորդման եթերում։

«Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են, և այս իրականությունը ճանաչվել է միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից»,-ասվել է Արցախն օկուպացրած Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ու նշվել, թե դրսևորվել է կողմնակալ մոտեցում ու ռուսական կողմից ակնկալվում է հստակ պարզաբանումներ տալ այս հարցի վերաբերյալ։

Նշենք, որ եթե անգամ Փաշինյանը համաձայնել է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, բայց Արցախը իրականում միշտ ունեցել է հատուկ կարգավիճակ անգամ ԽՍՀՄ-ի օրոք և համարվել է ինքնավար մարզ։

«ՓաստԻնֆո»