Логотип

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահասների գործով հայտնաբերվել է 3-րդ անձը

Հայտնաբերվել է Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործով երրորդ անձը։ Այս մասին հայտնում է 24news-ը։

Քննչական կոմիտեից կայքին հայտնել են, որ Վ.Ե.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված):

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։

Ձերբակալվել է քույրերի հորեղբայրը, որը, ըստ նախաքննության տվյալների, սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք էր հասցրել։

Հավելենք, որ Վեդիում անչափահասների բռնության գործով նաև ՔԿ պաշտոնյաներ են ազատվել պաշտոններից։

Sputnik Արմենիա