Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեց «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ։
Վեհափառ հայրապետն աղոթք հնչեցրեց Մեծ Հայրենականի և Արցախյան պատերազմների հերոսների հոգիների խաղաղության համար։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։
Sputnik Արմենիա
