Логотип

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Հաղթանակ» զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանին:

«Հարգանքի տուրք՝ պատերազմում հաղթանակած հերոսների հիշատակին։

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Հաղթանակի և խաղաղության տոնի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի առթիվ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշարձանին», – հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Aysor.am