Логотип

Արման Թաթոյան. Մեզ պետք է Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի շահերով առաջնորդվող իշխանություն

«Ռուսական կողմին մենք հարցեր ունենք, օրինակ, երբ ռուսական խաղաղապահ զորագունդն Արցախում էր, մեր հայրենակիցները նրա հույսով էին գնացել այնտեղ, ինչո՞ւ մեր հայրենակիցները չպաշտպանվեցին»,-Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության հիմնադիր Արման Թաթոյանը։

Նա այլ հարցեր էլ ունի ռուսական կողմին, օրինակ, ինչո՞ւ Ջերմուկի, Սյունիքի վրա հարձակման ժամանակ տարբեր պատճառաբանություններոբ աջակցություն չցուցաբերվեց Հայաստանին։

«Այո, այս հարցերին պատասխաններ են պետք, բայց դրանք Հայաստանի իշխանության ձախողված քաղաքականության հետևանք է։ Մի բան էլ ասեմ, մենք հաճախ ենք մեղադրում Ռուսաստանին, Եվրոպային, բայց եկեք հասկանանք, մեր իշխանությունն ի՞նչ արեց։ Մեզ պետք է Հայաստանի, ոչ թե Ադրբեջանի շահերով առաջնորդվող իշխանություն»,-ընդգծեց նա։

Panorama.am