Логотип

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջընթացը կարող է կախված լինել Թրամփի՝ Չինաստան կատարելիք այցից

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները դժվար թե դուրս գան փակուղուց նախքան այս շաբաթվա վերջին նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։ Դրա մասին CNN-ին հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած տարածաշրջանային աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ երկխոսության ցանկացած դինամիկա «կախված կլինի Պեկին նախագահ Թրամփի այցի արդյունքներից»։

Աղբյուրը նշել է, որ «խիստ հավանական է» Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի ներկայությունը Դելիում այս հինգշաբթի և ուրբաթ ԲՐԻԿՍ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ հենց այն օրերին, երբ Թրամփը Պեկինում կլինի:

Ըստ նույն աղբյուրի՝ Արաղչիի ներկայությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին «կարևոր նշանակություն ունի», քանի որ այնտեղ սպասվում է նաև Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների մասնակցությունը։

Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան այն երկրների թվում են, որոնք նպաստում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող ոչ պաշտոնական երկխոսությանը, որն իրականացվում է Պակիստանի միջնորդությամբ։

Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի արտգործնախարարները դեռևս պաշտոնապես չեն հաստատել իրենց մասնակցությունը համաժողովին։ «Չինաստանը կդառնա կարևոր խաղացող այս երկխոսության շարունակականությունն ապահովելու հարցում»,- հավելել է աղբյուրը։

News.am