Логотип

Վրաստանում տեղի է ունենում նոր պատրիարք Շիո III-ի ձեռնադրման արարողությունը

Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում ընթանում է նորընտիր պատրիարք Շիո III-ի ձեռնադրման արարողությունը։

Տաճար են ժամանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները։

Երկուշաբթի օրը Թբիլիսիի Ցմինդա Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում տեղի ունեցավ Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ընթացքում Սինոդի 39 անդամներ քվեարկել են նոր պատրիարքի օգտին։ Յոթանասունհինգ տարեկան Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի), որը մարտի 17-ին մահացած պատրիարք Իլիա II-ի տեղապահն է եղել, ստացել է 22 ձայն և ընտրվել է նոր պատրիարք։

News.am