Логотип

ՀՀ–ն և ԱՄՆ-ն համաձայնեցրել են TRIPP-ի իրավական բնույթի մի շարք հարցեր

Հայաստանն ու ԱՄՆ–ն քննարկել և համաձայնեցրել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված գործառնական բնույթի մի շարք հարցեր:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

«ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Կողմերը քննարկել և համաձայնեցրել են նաև ԹՐԻՓՓ–ին առնչվող իրավական հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։

Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները:

ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:

Sputnik Արմենիա