Логотип

Կանդալը հանի ձեռիցս. ոստիկանները Շենգավիթում բերման են ենթարկել «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մայիսի 12-ին ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացի Արտակ Ավետիսյանին, ով բացականչում էր «Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Ավետիսյանը պատրաստակամություն է հայտնել կամավոր նստել ոստիկանական մեքենան, սակայն իրավապահները, այդուհանդերձ, որոշել են նրան մեքենա նստեցնել ձեռնաշղթաներով։ Այդ ընթացքում քաղաքացին շարունակել է բացականչել «Նիկո՛լ, դավաճա՛ն»։ Ի վերջո, ոստիկանները քաղաքացուն տեղափոխել են Ոստիկանության Շենգավիթի բաժին։

Հիշեցնենք, որ արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում ներկայիս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, մայիսի 12-ին իր թիմակիցների հետ նախընտրական քարոզարշավ է իրականացնում Շենգավիթում։

News.am