Логотип

Ամերիկյան ընկերության աշխատակիցները ժամանել են TRIPP նախագծի տեղանքը ուսումնասիրելու համար

Ամերիկյան AECOM ընկերության աշխատակիցները Հայաստան են ժամանել TRIPP նախագծի շրջանակում տեղանքն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստման աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև ուսումնասիրությունների ակնկալվող արդյունքները:

Գրիգորյանն ընդգծել է նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից: Նա նաև ներկայացրել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հնարավորությունները՝ նշելով բեռների և ռեսուրսների տեղափոխման համար Հայաստանի տարանցիկ մեծ ներուժը:

Sputnik Արմենիա