Ֆրանսիայի «Բորդո նավահանգստում ավելի քան 1700 մարդ է մեկուսացվել բրիտանական «Ambassador Cruise Line» ընկերության «Ambition» զբոսանավում՝ ենթադրաբար նորովիրուսից 92–ամյա ուղևորի մահվան դեպքից հետո:
Ինչպես նշում է «The Guardian»-ը, կարանտինի սահմանման մասին որոշումը կայացրել են Ֆրանսիայի առողջապահության մարմինները նավի վրա գտնվող մոտ 50 մարդու մոտ հիվանդության ախտանշանների դրսևորումից հետո:
Թերթի տվյալներով՝ ուղևորի մահը կապված չէ հանտավիրուսի հետ։
«Ambition» նավը ժամանել է Շեթլանդյան կղզիներից՝ մտնելով Բելֆաստ, Լիվերպուլ և Բորդո: Ըստ չվացուցակի՝ նավի հաջորդ նպատակակետը պետք է լիներ Իսպանիան։
Ֆրանսիական կողմը խնդրել է «անցկացնել ուղևորների առողջական վիճակի պլանային ստուգում», անալիզները կտեղափոխվեն Բորդոյի համալսարանական հիվանդանոց, դրանց մշակումը կտևի առնվազն 6 ժամ:
Sputnik Արմենիա
