Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին:
Մայիսի 14-ին Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը հրապարակել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ որոշումը, որը մեղադրվում է Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության ժամանակ փողերի օրինականացման մեջ:
«Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը Անդրեյ Երմակի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 140 միլիոն գրիվնա (3,1 միլիոն դոլար) գրավի այլընտրանքով»,-ասել է դատավորը՝ ընթերցելով որոշումը:
Որոշման հրապարակումից հետո Երմակը հայտարարել է, որ իր դատապաշտպանները բողոքարկելու են այն:
«Հերքում եմ ցանկացած մեղադրանք, շարունակելու եմ պայքարել… Կարծում եմ, որ փաստաբանների խումբը վերաքննիչ բողոք կներկայացնի»,-ասել է նա դատարանի դահլիճում:
Մայիսի 11-ին Ուկրաինայի Հակակոռուպցիոն դատախազությունը հայտնել էր, որ Երմակին մեղադրանք է ներկայացրել Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության ժամանակ փողերի օրինականացման համար: Հաջորդ օրը Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը սկսել էր Երմակի նկատմամբ խափանման միջոց ընտրելու գործընթացը: Այդ ժամանակ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության ղեկավար Ալեքսանդր Կլիմենկոն հայտնել էր, որ գերատեսչությունը խնդրելու է նրան կալանքի տակ վերցնել՝ 4,1 միլիոն դոլարի չափով գրավի հնարավորությամբ:
Sputnik Արմենիա
