USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

Իրանը հրավեր է ստացել միանալու Մեքքայի համաձայնագրին

Իրանը պաշտոնական հրավեր է ստացել միանալու Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագրին, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Իրանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Մեհդի Ռահիմիին։

Նշվում է, որ Իրանի իշխանությունները ներկայումս քննարկում են առաջարկը։

Ռահիմիի խոսքով՝ տարածաշրջանային երկրների միջև «անվտանգության հովանոցի» ստեղծումը համապատասխանում է Իրանի շահերին, որը վաղուց էր կոչ անում նման միության ստեղծմանը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտություններին սպառնում է Պարսից ծոցի երկրների անվտանգությանը, այլ ոչ թե պաշտպանում է դրանք։

«Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին հակամարտության մեջ, կվճարի թանկ գին»,–հայտարարել է Ռահիմին՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի։

Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պայմանագիր են կնքել ռազմական դաշինք ստեղծելու մասին։ Այս համաձայնագիրը սահմանում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Ըստ Turkiye թերթի՝ համատեղ պաշտպանական պայմանագիրը նախատեսում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։

Sputnik Արմենիա