USD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.16 ֏ EUR 427.31 ֏ RUB 4.37 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

ՔԻՀԿ-ն գործարկել է Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստր

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) գործարկել է Հայաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդման ենթարկվող անձանց ռեգիստրը։

Այս պահին ցանկում ներառված է 36 անձ։Կենտրոնի գնահատմամբ՝ 31 անձ ենթարկվում է քաղաքական հետապնդման, ևս չորսը դասակարգվել են որպես քաղբանտարկյալներ։ Նրանց թվում են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, «Սրբազան պայքար» շարժման աջակից, «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը,և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

ՔԻՀԿ-ն պարզաբանել է, որ ռեգիստրը պետք է դառնա հանրային վերահսկողության գործիք և օգնի լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ու միջազգային կառույցներին հետևել այն դեպքերին, երբ իրավական համակարգն օգտագործվում քաղաքական նպատակներով։

Ռեգիստրում ներառված գործերի մեծ մասը՝ 29 դեպք, կենտրոնը կապում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ։ Բացի այդ, ռեգիստրում առանձնացված են խոսքի ազատության, խաղաղ հավաքների և փաստաբանների նկատմամբ ճնշումների հետ կապված գործերը։

Կազմակերպությունից նշել են, որ ցանկը դեռևս վերջնական չէ և կլրացվի նոր գործերի ուսումնասիրմանը զուգահեռ, այդ թվում՝ 2026 թվականի ընտրությունների հետ կապված դեպքերով։

Armenia Today