Логотип

Մարզպետ․ Լենինգրադի մարզում 141 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Լենինգրադի մարզի տարածքում 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Նա նշել է, որ ԱԹՍ–ների բեկորներն ընկել են Լուգայի, Վոլոսովոյի և Լոմոնոսովի շրջաններում։ Բոլշայա Իժորա գյուղի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Ժամանակավոր աշխատանքային խումբ է ստեղծվել իրավիճակին արձագանքելու և վերահսկելու համար։

Բոլոր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

Sputnik Արմենիա