Логотип

ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ ինչ կանի Իրանի դեմ ագրեսիայի վերսկսման դեպքում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է ռազմական գործողությունների ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում։ Այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

«Եթե նենգ թշնամին կրկին, ինչպես նախկինում, մտադիր լինի ներկայացնել իր չափազանց մեծ պահանջներն ու խախտի Իրանի ժողովրդի իրավունքները, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները ցամաքում, ծովում, օդում և հիբրիդային պատերազմի բոլոր դաշտերում էլ ավելի մեծ ուժով, քան առաջ, պատրաստ են, օգտագործելով բազմաթիվ մարտերի փորձը, շատ ավելի ջախջախիչ, պատմական պարտության մատնել քաջարի և իմաստուն հրամանատարի հրամանով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ–ն հեռավար հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում է ենթադրում: Հուշագրում նաև սահմանվում են ժամկետները` երբ ԱՄՆ–ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

Բացի այդ, Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք, Իրանի միջուկային ծրագրի հարցն էլ պետք է լուծվի առանձին համաձայնագրով: Կողմերը այս հարցի շուրջ բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում: Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։

Sputnik Արմենիա