Հայկական գյուղմթերքը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան չի արտահանվում։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե հայկական գյուղմթերքը, մասնավորապես՝ ելակը, Ռուսաստանի Դաշնություն է մատակարարվում Վրաստանի տարածքով։
Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, թե ՌԴ սահմանափակումները շրջացնելու համար ՀՀ–ից մի քանի կցորդիչով բեռնատար մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Ըստ լրատվամիջոցի` հայկական ելակը տանում են Վրաստան և այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։
«Նախարարությունը կտրականապես մերժում է հայկական լրատվամիջոցի տարածած տեղեկությունը հայկական արտադրանքի ծագման փոփոխման և բեռների՝ այլ հարևան երկրի անունով Ռուսաստանի տարածք ներմուծման մասին՝ հետագա վերարտահանման նպատակով։ Նման հրապարակումները կրում են շահարկողական բնույթ, չեն համապատասխանում իրականությանը և կարող են վնաս հասցնել երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին»,-ասված է հայտարարությունում։
Sputnik Արմենիա
